Սիրիական Իդլիբում սպանվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող

Թուրքիայի ՊՆ-ն հայտնում է, որ 2021 թ. փետրվարի 2-ին Իդլիբում մահացել է Թուքիայի ԶՈւ զինծառայող, 1992 թ. ծնված մասնագիտացված սերժանտ Բասրի Դեմիրելը:

Հունվարի 31-ին նա ենթարկվել էր հարձակման, որի արդյունքում ծանր վիրավորվել և տեղափոխվել էր Հաթայի շրջանային հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը Իդլիբում դիտակետեր է տեղակայել 2017 թ․ հոկտեմբերին Ռուսաստանի և Իրանի հետ Աստանայի բանակցություններում ձեռք բերած համաձայնության հիման վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *