Ռուսաստանը ուղղաթիռների սպասարկման կենտրոն կբացի Հնդկաստանում

Ռուսաստանը 2021 թվականին Հնդկաստանում կբացի Մի-17 ուղղաթիռների շարժիչների վերանորոգման կենտրոն։ Կենտրոնին անհրաժեշտ սարքավորումներն արդեն մատակարարվել են։

Այս մասին հայտնել է «Ռոստեխ» ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Վիկտոր Կլադովը, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Այս տարվա ընթացքում նախատեսվում է սկսել կենտրոնի աշխատանքներն ու վերանորոգել առաջին շարժիչները, իսկ գործարանի ամբողջական հանձնումը պլանավորվում է կատարել 2022 թվականին։

Նշենք, որ Մի-8/17 ուղղաթիռները աշխարհում երկրորդն են տարածվածությամբ։ Ներկա պահին շահագործվում է շուրջ 2900 միավոր Մի-8/17 ուղղաթիռ։ Իսկ Հնդկաստանը ընդհանուր առմամբ շահագործում է ռուսական արտադրության շուրջ 200 միավոր ավիատեխնիկա, այդ թվում՝ Մի-17 ուղղաթիռները, ՄիԳ–29 և Սու-30ՄԿԻ կործանիչները։

Ուղղաթիռների սպասարկման կենտրոններ Ռուսաստանն ունի նաև Բրազիլիայում, Իրանում, Չինաստանում, Ադրբեջանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *