X-47B ԱԹՍ-ն տախտակամածին առաջին վայրէջքն է կատարել (վիդեո)

Ամերիկյան X-47B անօդաչու թռչող սարքն առաջին անգամ վայրէջք է կատարել ավիակիր նավի տախտակամածին։
Համաձայն ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայության տվյալների՝ փորձարկումներն իրականացվել են հուլիսի 10-ին։ Վայրէջքի համար ընտրվել է Վիրջինիայի նահանգի առափնյա շրջաններում տեղակայված «Ջորջ Բուշ» ավիակիրը։

X-47B  ԱԹՍ

X-47B ԱԹՍ

Հավելենք, որ X-47B ԱԹՍ-ն նախատեսված է հետախուզական գործողությունների և վերերկրյա թիրախների խոցման համար։ Թևերի բացվածքը կազմում է 19 մ, կշիռը՝ մոտ 6,35 տոննա, թռիչքի բարձրությունը՝ 12,2 հազար մ, թռիչքի երկարությունը՝ շուրջ 4 հազար կմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *