Երևանում անցկացվում է «Ատոմ 2013» հայ-ամերիկյան վարժանքը

Հուլիսի 9-11-ը Երևանում անցկացվում է ՀԱէԿ-ի վթարի դեպքում ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողով և շտաբային վարժանք:

Այն կազմակերպել են ՀՀ ԱԻ նախարարությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ ռազմաքաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման ծրագրի շրջանակներում:

P9220001

Միջոցառման հիմնական նպատակներն են հղկել աղետներին արձագանքող ուժերի հմտությունները, ինչպես նաև կատարելագործել տեղական ու միջազգային կազմակերպությունների համագործակցությունը:

«Ատոմ 2013» վարժանքի թեման է ՀԱԷԿ-ի արտանախագծային վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը:

Աշխատաժողովին և վարժանքին մասնակցում են գրեթե բոլոր նախարարություն-գերատեսչությունների, Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերի, տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպությունների, ԱՄՆ դեսպանատան, Կանզասի ազգային գվարդիայի և ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, ընդգծեց, որ սա հայ-ամերիկյան առաջին նմանատիպ միջոցառումը չէ, և ամերիկացի գործընկերների աջակցությունն աղետներին պատրաստվածության հարցում անգնահատելի է:

Ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի ներկայացուցիչ Դայանա Ակուրիոն իր խոսքում նշեց, որ իրենք արդեն 4-րդ անգամ են վարժանքներ կազմակերպում Հայաստանում, և այն առաջին երկիրն է, որտեղ իրենք միջգերատեսչական համագործակցության թեմայով վարժանքներ են անցկացրել; Դա նախադեպ է ստեղծել նաև այլ երկրներում նմանօրինակ միջոցառումներ կազմակերպելու համար: Տիկին Ակուրիոն նաև շեշտեց, որ չնայած դրան՝ ոչ մի այլ երկրում մասնակիցների նման մեծ թիվ և ակտիվություն չի նկատվում, ինչը շատ կարևոր է միջոցառման արդոյւնավետության համար:

Աշխատաժողովի սկզբում ներկայացվեցին ՀԱԷԿ-ի վթարի դեպքում ՀՀ ազգային պլանը և արագ արձագանքման ուժերի գործառույթները: Օրակարգում ընդգրկված են նաև աղետների ժամանակ լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքների ու հանրային իրազեկման խնդիրների քննարկումն ու ճառագայթային արտակարգ իրավիճակներում պլանավորման ամերիկյան փորձի ներկայացումը:

«Ատոմ 2013» շտաբային վարժանքի սցենարի համաձայն՝ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել վթար և վտանգավոր նյութի արտահոսք շրջակա միջավայր, որի հետևանքով բնակչությանը լուրջ վտանգ է սպառնում, տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *