Ֆիլիպինները հարվածային ուղղաթիռների տենդեր է հայտարարել

Ֆիլիպինների պաշտպանության նախարարությունը հայտարարել է 8 նոր հարվածային ուղղաթիռների տրամադրման տենդեր։
The Philippine Star պարբերականը տեղեկացնում է, որ այդ ուղղաթիռներով ծրագրում են զինել Ֆիլիպինների ՌՕՈւ-ն՝ գնման համար ծախսելով մոտ 78,4 մլն դոլար։

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև ընթացիկ տարվա հուլիսի 24-ը, սակայն ժամկետը վերջնական չէ և ենթակա է փոփոխության։

Համաձայն Ֆիլիպինների զինվորականների պահանջների՝ հարվածային ուղղաթիռները պետք է զինված լինեն գիշերային պայմաններում մարտական գործողության կատարման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով։ Պատրաստ ուղղաթիռների տրամադրումն էլ պետք է ավարտվի պայմանագրի կնքումից ի վեր 540 օրվա ընթացքում։

AH-1Z ուղղաթիռ

AH-1Z ուղղաթիռ

Հավելենք, որ 2012-ի վերջին Ֆիլիպինների կառավարությունը հաստատել է 2013-ի ռազմական բյուջեն, որը կազմում է շուրջ 2,9 մլրդ դոլար։ Բյուջեի մեծ մասը ծրագրում են ծախսել ժամանակակից ռազմական տեխնիկա ձեռք բերելու վրա։

Ակնկալվում է, որ 2013-ի վերջին Ֆիլիպինների պաշտպանության նախարարությունը տենդեր է հայտարարելու 21 բազմաթիրախային UH-1 ուղղաթիռների վերանորոգման ու արդիականացման համար։ Առաջին արդիականացված ուղղաթիռները պետք է որ հանձնվեն Ֆիլիպիններին 2014-ի ընթացքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *