Միացյալ Նահանգները վերաբացել են Իսպանիայում գտնվող «Ռոտա» ավիաբազան, տեղեկացնեւմ է «Ջեյնսը»։
ԱՄՆ-ի գլխավոր ռազմական հենակայանն Իսպանիայում փակվել էր վերանորոգման նպատակով։ Վերանորոգման աշխատանքները տևել են շուրջ մեկ ամիս։ Վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է մոտ 4 մլն դոլար։
Նշենք, որ «Ռոտա» ռազմաբազան նախատեսված է ոչ միայն օդուժի, այլ նաև ծովային ուժերի համար։ Ռազմաբազան գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին։
Այն համատեղ գործարկում են ԱՄՆ-ի ու Իսպանիայի զինված ուժերը։ Այս ռազմաբազան մեծ կարևորություն ունի Վաշինգթոնի համար։