Արգենտինան հուլիսի 8-ին ստացել է գերմանական արտադրության Grob G 120TP թեթև ուսումնական ինքնաթիռի առաջին չորս օրինակը։
Արգենտինայի ռազմաօդային ուժերը գերմանական Grob («Գրոբ») ընկերությանը պատվիրել է 10 միավոր G 120 TP ինքնաթիռ, տեղեկացնում է «Ջեյնսը»։
Աղբյուրը նաև նշում է, որ Արգենտինայի զինված ուժերը 26 մլն դոլար է վճարել 10 միավոր G 120 TP ինքնաթիռ ձեռք բերելու համար։
Արգենտինական օդուժն արդեն պատրաստվում է սկսել ուսումնական թռիչքները գերմանական ինքնաթիռներով։
G 120 TP-ն ստեղծվել է G 120A թեթև ինքնաթիռի հիմքի վրա և նախատեսված է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ինքնաթիռների օդաչուների պատրաստման համար։ Առաջին թռիչքը կատարել է 2010 թվականին։
Առավելագույն արագությունը 454 կմ/ժ է, առանց լիցքավորման կարող է թռչել շուրջ 1070 կմ։ G 120 TP-ի օրինակներ արդեն գտնվում են Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի կազմում։