Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Կասպյան նավատորմի «Դաղստան» հրթիռային նավի անձնակազմը սկսել է նախապատրաստվել ամռան վերջում անցկացվելիք մասշտաբային ծովային վարժանքների։ն
Ըստ նույն աղբյուրի՝ նավաստիները վարժանքներ են իրականացնում նավի զենք-զինամթերքի կիրառման ու մեխանիզմներն օգտագործելու ուղղությամբ։
Երեք հիմնական ուսուցման փուլերից մեկը վերաբերում է անձնակազմի կողմից հրթիռային նավը թողնելու պարապմունքներին։
Սցենարի համաձայն՝ նավը մարտի ընթացքում խիստ վնասվել է՝ կորցնելով ջրի վրա մնալու ունակությունը, ուստի հրամանատարի պահանջով անձնակազմը պետք է օգտագործի փրկարարական միջոցներ՝ նավը լքելու նպատակով։ Հրամանատարը պետք է հեռանա վերջինը։
Անցկացվել են նաև հակաօդային պարապմունքներ, որոնց ընթացքում անձնակազմը վարժվել է օդային թիրախի հայտնաբերմանն ու ոչնչացմանը, զենիթահրթիռային համակարգից կրակ արձակելուն։
Մասշտաբային զորավարժությունները ծրագրում են անցկացնել ընթացիկ տարվա հոկտեմբերին։
Հավելենք, որ «Դաղստան» հրթիռային նավը զինված է ունիվերսալ հրթիռային «Կալիբր-ՆԿ» համակարգով, որն էլ ունակ է դիպուկ հրթիռներ արձակել մինչև 300 կմ հեռավորության վրա վերջրյա և առափնյա թիրախներին։