Վարչապետը ներկայացրել է ԱԱԾ նոր տնօրենին

Նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետը ԱԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանին։ Այս մասին գրված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։

Նշենք, որ Արմեն Աբազյանը նախկինում զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, որին նշանակվել էր 2020թ. օգոստոսի 12-ին։ Նոր պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 8-ին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 8-ին, որից հետո ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել տնօրենի տեղակալ գնդապետ Միքայել Համբարձումյանը։ Վերջինս, իր դիմումի համաձայն, ազատվել էր թե՛ տեղակալի, թե՛ ԺՊ պաշտոնից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *