Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Հոկտեմբերի 8-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազգային անվտանգության տնօրեն (ԱԱԾ) Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից։ Տնօրենի ԺՊ է նշանակվել նախկին տեղակալ Միքայել Համբարձումյանը։

Այս մասին որոշումները (1, 2) տեղադրված են նախագահի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանն այս պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի հունիսի 8-ին: 2020թ․ մայիսի 5-ից հունիսը 8-ը զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ մայիսի 4-5-ը, ընդամենը 1 օր, զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *