Իրանում բանակն ու ԻՀՊԿ-ն համատեղ ՀՕՊ զորավարժություն են սկսել

Հոկտեմբերի 21-ից Իրանի բանակն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) համատեղ հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել։

Այս մասին հայտնում է իրանական Tasnim News լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ զորավարժություններին ներգրավելու են տեղական արտադրության փոքր, միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր, ռադարներ, էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ և հաղորդակցման համակարգեր։ Մասնակցում են նաև իրանական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Իրանական արտադրության միջին հեռահարության Tabas ՀՕՊ համակարգը
Իրանական արտադրության միջին հեռահարության Tabas ՀՕՊ համակարգը

Ըստ հայտարարության՝ զորավարժության նպատակը մարտական պատրաստության բարձրացումն է և զորքին իրական պատերազմի պայմաններին պատրաստելը։ ՀՕՊ զորավարժություններն անցկավում են ամեն տարի։

Իրանում լայնամասշտաբ ՀՕՊ զորավարժություններ են

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *