Տեղեկատվական կենտրոնի ասուլիսն՝ ամփոփ․ 20.10.2020թ.

Ադրբեջանի զինված ուժերը վաղ առավոտից նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղությամբ։ Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որտեղ մեր զորքերին հաջողվել է կասեցնել մի քանի գրոհ և հակառակորդին հետ շպրտել ելման բնագծեր։

Այս մասին այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտերը շարունակվում են, ոչ այնքան ինտեսիվությամբ որքան կեսօրին։

Հովհաննիսյանը հերքեց սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե «170 զինծառայող փրկվել է»՝ նշելով, որ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ դեպքեր լինում են, երբ որոշ առանձին խմբեր կամ անհատ զինծառայողներ, որոնք նախորդ օրը հայտնվել են ինչ֊որ տեղ, գերությունից փրկվում են, դուրս են գալիս, սակայն այդքան մեծ թվով դեպք չի եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *