Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել փոխգնդապետ Մարգարյանը

Հայաստանի զինված ուժերի սպա, փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ։

Համապատասխան հրաման է ստորագրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

7Y1F9086 copy

Ըստ ՊՆ մամուլի ծառայության՝ այս պաշտոնը վերջերս է ստեղծվել և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդի նշանակումը նպատակ ունի զարգացնել պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը:

Փոխգնդապետ Մարգարյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի շրջանավարտ է: Զինված ուժերում է 1998 թվականից, ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *