ՌԴ-ում կայացել է «Քրիզանթեմ-Ս» հակատանկային համակարգերի փորձարկումը

Ռուսաստանի Կոլոմնա շրջանում անցկացվել են «Խրիզանտեմա-Ս» (Хризантема-С) հակատանկային հրթիռային համակարգերի փորձարկումներ։ Համակարգը նախատեսված է դինամիկ զրահով զրահատեխնիկայի, ինժեներական ու պաշտպանական կառույցների, վերջրյա և փոքր արագության օդային թիրախների, ինչպես նաև կենդանի ուժի ոչնչացման համար։ «Խրիզանտեման» օժտված է ռադիոճառագայթով ղեկավարվող ավտոմատ համակցված և կիսաավտոմատ լազերային ճառագայթով կառավարվող համակարգերով։

«Քրիզանտեման» կարող է միաժամանակ կրակել երկու թիրախի։

«Քրիզանթեմ-Ս» հակատանկային հրթիռային համակարգ

«Քրիզանթեմ-Ս» հակատանկային հրթիռային համակարգ

Համալիրը բաղկացած է հրթիռների 2 տեսակով զինված հրամանատարական ու մարտական մեքենաներից։

Նշենք, որ «Խրիզանտեմա» հակատանկային հրթիռային համակարգը, ըստ հեղինակների, ունակ է եղանակային տարբեր պայմաններում կատարել իր առջև դրված խնդիրները։

Հավելենք, որ ավելի քան 10 միավոր «Խրիզանտեմա-Ս» համակարգեր՝ թրթուրավոր հենահարթակի վրա, տրամադրվել են Հարավային ռազմական օկրուգի՝ Ինգուշեթիայում տեղակայված հրետանային զորամիավորումներին։

Բացի այդ, 3 միավոր «Խրիզանտեմա» համակարգ ժամանակին տրվել է Լիբիային, որտեղ շուտով հայտնվել են գրոհայինների ձեռքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *