Նախարարն ընդունել է պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավարին

Նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 9-ինընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Ստիմսոնին և պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Շոն Կայլին` վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:

3

Օհանյանը,  ողջունելով հյուրերին, շնորհակալություն է  հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավարին` վերջին երեք տարիների ընթացքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Օհանյանը Կայլին պարգևատրել է Հայաստանի զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *