ԱՄՆ ՌՕՈւ Տեխասի Դայս ռազմաբազայի օդաչուները 2013-ի հունիսի 19-ին C-130J Super Hercules ռազմափոխադրիչ ինքնաթիռների խմբային թռիչքի համաշխարհային ռեկորդ են սահմանել։
Համաձայն ԱՄՆ ՌՕՈւ մամուլի ծառայության՝ հունիսի 19-ին 20 ինքնաթիռներ տեղափոխել են 2426 զինվորի և ավելի քան 140 տոննա ամենատարբեր սարքավորումներ Դայսի բազայից դեպի Հյուսիսային Կարոլինա։
Նշենք, որ խմբային թռիչքը կայացել է JOAX զորավարժության ընթացքում, որի նպատակն ԱՄՆ ցամաքային զորքերի և օդուժի համատեղ աշխատանքի մշակումը և կատարելագործումն է համաշխարհային ճգնաժամի կամ ռազմական միջամտություն պահանջող անկանխատեսելի իրադարձությունների ժամանակ։
Հավելենք, որ C-130J Super Hercules ռազմափոխադրիչ ինքնաթիռների անձնակազմն ընդհանուր առմամբ ներառում էր 87 մարդ։