Այսօր՝ հուլիսի 9-ին, հայտնի է դարձել, որ Բուլղարիայում անցկացվելու են «Սևծովյան շրջանի ռոտացիոն ուժեր-2013» մարտավարական զորավարժությունները։
Ինչպես հաղորդում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, վարժանքներին, համաձայն Ադրբեջան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) պայմանների, մասնակցելու է նաև Ադրբեջանը։
Զորավարժություններն իրականացվելու են ընթացիկ տարվա հուլիսի 15-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում դաշտային պայմաններում։
Որպես վարժանքների անցկացման վայր նշվում է Բուլղարիայի Նովո Սելո տեղանքը։
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է նաև, որ զորավարժություններին ծրագրվում է մասնակից դարձնել ԱՀ ԶՈւ 200 հոգուց բաղկացած պատվիրակությանը։