Հունիսի 26-ին Մալիշևի անվան գործարանում ներկայացվել է ուկրաինական արտադրության T-84-120 «Օպլոտ» (Оплот) հիմնական մարտական տանկը, որը նախատեսված է Թաիլանդի թագավորական բանակի համար։
Թաիլանդական պատվիրակությունն այցելել է Ուկրաինա, որտեղ էլ ծանոթացել է պայմանագրի կատարման ընթացքին։ Մալիշևի գործարանում պատվիրակությանը ներկայացվել է տանկի առաջին օրինակը։
Թաիլանդն Ուկրաինայի հետ կնքել է 49 «Օպլոտ» ձեռք բերելու պայմանագիր, տեղեկացնում է «Ուկրօբորոնպրոմի» պաշտոնական կայքը։
Պայմանագիրը կնքվել էր 2011 թվականի սեպտեմբերին։ «Ջեյնսի» տեղեկություններով՝ պայմանագրի արժեքը կազմել է 230 մլն ամերիկյան դոլար։
Նախատեսվում է ուկրաինական տանկերը թաիլանդական կողմին փոխանցել մինչ 2014 թվականի վերջը։ Թաիլանդում «Օպլոտներով» ցանկանում են փոխարինել M41 թեթև տանկերը։
Նշենք, որ «Օպլոտ» տանկը Տ-84 տանկերի արդիականացված և կատարելագործված տարբերակներից է։