Ֆիջիի ցամաքային զորքերի 15 տոկոսը՝ Գոլանի բարձրունքներում

Ֆիջիի հանրապետությունը պատրաստվում է մինչ հուլիսի վերջ ևս 380 զինծառայող ուղարկել Գոլանի բարձրունքներ՝ միանալու ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը։

Այսպիսով, խաղաղօվկիանոսյան կղզի-պետության խաղաղապահների թիվը Սիրիայի և Իսրայելի միջև գտնվող տարածքում կկազմի 562 մարդ, փոխանցում է «ալ Արաբիան»։

1

Հատկանշական է, որ Ֆիջիի զինված ուժերի ցամաքային զորքերի ընդհանուր քանակը կազմում է շուրջ 3200 մարդ, որից 512 հոգին (այսինքն՝ ցամաքային զորքերի  շուրջ 15 տոկոսը) խաղաղապահ առաքելություն կիրականացնեն Գոլանի բարձրունքներում։

Ֆիջիի կառավարությունը հայտնել է, որ պաշտոնական Մոսկվան կողմ է նրանց ներկայությանը Գոլանի բարձրունքներում և խոստացել է աջակցել զինվորական հանդերձանքով։

Նշենք, որ իրավիճակի սրման պատճառով Գոլանի բարձրունքներից իրենց զորախմբերն էին հանել Խորվաթիան և Ճապոնիան, իսկ մի շարք այլ պետություններ ցանկանում են նույնը անել, ինչի հետևանքով տարածքում խաղաղապահների պակաս է զգացվել։ Այս պայմաններում Ֆիջին պատրաստակամություն է հայտնել իր զորախմբերը տեղակայել Գոլանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *