Սեպտեմբերի 10-ին Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը կենտրոնական ուղղությամբ տեղակայված, գեներալ-մայոր Սամվել Պողոսյանի հրամանատարությամբ գործող միավորմանը հանդիսավոր պայմաններում հանձնել է մարտական դրոշ:
Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը:


Հիշեցնենք, որ Սամվել Պողոսյանին գեներալ-մայորի կոչում էր շնորհվել այս տարվա սեպտեմբերի 1-ին: Նրա հետ միասին գեներալ-մոյորի կոչումներ էին ստացել նաև Կարեն Շաքարյանը և Կարեն Առուստամյանը: