Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախի Պաշտպանության բանակի 3 զինծառայողների՝ գնդապետ Կարեն Շաքարյանին, գնդապետ Կարեն Առուստամյանին և գնդապետ Սամվել Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։
Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի կայքը։
Բացի ՊԲ բարձրաստիճան զինվորականներից, գեներալ-մայորի կոչում է ստացել նաև Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալ Արայիկ Գրիգորյանը։