Սեպտեմբերի 3-ին ԱՄՆ ՌՕՈւ փորձարկումների ընթացքում առաջին անգամ օդային թիրախ է խոցվել՝ բրիտանական BAE Systems ընկերության մշակած 155մմ տրամաչափի գերարագ կառավարվող արկով (HVP – Hypervelocity Projectile)։ Թիրախը եղել է BQM-167 Skeeter թևավոր հրթիռի իմիտատորը։
Այս մասին գրում է ռուսական մասնագիտացված BMPD բլոգը՝ հղում անելով ամերիկյան ռազմական մասնագիտացված կայքերին։ Նշվում է, որ արկն արձակվել է ԱՄՆ բանակի М109А6 Paladin ինքնագնաց հաուբիցից։