Չինաստանը Սերբիային 20 սանիտարական մեքենա է նվիրել

Սերբիայի զինված ուժերը հուլիսի 6-ին Չինաստանից ստացել են սանիտարական ավտոմեքենաներ։ Չինական կողմը 20 ավտոմեքենաները Սերբիային է փոխանցել անվճար հիմունքներով։

Ավտոմեքենաները ներկայացվել են Բելգրադի Կենտրոնական ռազմական հոսպիտալի բակում, տեղեկացնում է inSerbia լրատվակայքը։։

Sanitet-Kina

Ժամանակակից բժշկական տեխնիկայով զինված սանիտարական ավտոմեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 2 մլն եվրոյից ավել, նշել է Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուչիչը, ով մասնակցել է մեքենաների ներկայացման միջոցառմանը։

Սանիտարական ավտոմեքենաների շարժիչն արտադրված է «Ֆիատ» (FIAT) ընկերության կողմից, ինչը հնարավորություն կտա սերբերին տեղում վերանորոգել դրանք։ Չինաստանը Սերբիային է փոխանցել նաև մեքենաների համար նախատեսված ավտոպահեստամասեր։

Նշենք, որ Չինաստանն ու Սերբիան ակտիվորեն համագործակցում են նաև ռազմական բժշկության ոլորտում, մասնագետների փոխանակության ծրագրեր իրականացնում։ Ծրագրի շրջանակներում սերբ մասնագետները վերապատրաստություն են անցնում Չինաստանում, իսկ չինացի մասնագետները՝ Սերբիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *