Ֆրանսիայի սպառազինության գլխավոր վարչությունը (DGA) 2013-ի հունիսի 28-ին ստացել է 500 միավոր հետևակի մարտական մեքենա (VBCI): Երկու ֆրանսիական ընկերությունների՝ Nexter Systems-ի ու Renault Trucks Defense-ի կողմից ձևավորած կոնսորցիումով թողարկվող VBCI մեքենաներից DGA-ն պատվիրել էր մոտ 630 միավոր։
8X8 տիպի զրահամեքենան պետք է որ դառնա AMX 10P ՀՄՄ-ի փոխարինողը։ Վերջինս թողարկվել է 2 տեսակով՝ VPC հրամանատարական մեքենա և VCI հետևակի մարտական մեքենա։
VCI տարբերակը պետք է թողարկվի 520 նմուշով, այն օժտված է 25 մմ ավտոմատ գնդացրով զինված աշտարակով և կարող է տեղափոխել 11 զինվոր։ VPC տարբերակի մեքենաներն արտադրվել են թերևս 110 նմուշով, և դրանցից մեկը 2013-ի մայիսին արդեն հանձնվել է բանակին։
VBCI-ն իրենից ներկայացնում է մինչև 30 տոննա կշռով մարտական մեքենա, որն ունակ է տեղաշարժվել մինչև 90կմ/ժ արագությամբ։ Հետևակի համար այն ապահովում է բարձր աստիճանի անվտանգություն մարտի տարբեր փուլերում՝ միաժամանակ տրամադրելով կրակի վարման ու տեղանքի զննման լավ հնարավորություններ։
Հավելենք, որ VBCI մեքենաները 2010-ին օգտագործվել են Աֆղանստանում և Լիբանանում, ինչպես նաև 2013-ի սկզբներին Մալիում։