Բոլիվիան Մի-17 ուղղաթիռներ է գնելու

Բոլիվիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել 2 միավոր Մի-17 բազմաթիրախային ուղղաթիռ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Իտար-Տաս» գործակալությունը, հայտարարել է պաշտպանության նախարար Ռուբեն Սաավեդրան։ Նրա խոսքերով՝ ուղղաթիռների գնման բանակցությունները մեկնարկելու են մոտակա 30 օրերին, երբ Բոլիվիա ժամանի ՌԴ կառավարության հանձնաժողովը։ Նոր ուղղաթիռները, ըստ ամենայնի, կիրառվելու են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

Մի-7 ուղղաթիռ

Մի-7 ուղղաթիռ

Նշենք, որ Բոլիվիան ներկայումս ուղղաթիռային տեխնիկայի կարիք ունի, որը հնարավոր կլինի օգտագործել թմրաբիզնեսի դեմ պայքարում։ Դրա կարիքը սկսել է զգացվել հատկապես այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն հայտարարել է Բոլիվիայի՝ Թմրանյութերի ապօրինի շրջանառման դեմ պայքարի վարչության ֆինանսավորման կասեցման մասին։

Flightglobal MiliCAS-ի տվյալներով՝ ներկա դրությամբ Բոլիվիան զինված է 1 միավոր բազմաթիրախային AS332 Super Puma, 2 միավոր AS350 Ecureuil, 1 միավոր EC145, 1 միավոր SA316 և 15 միավոր UH-1H Iroquois ուղղաթիռներով։ Մի-17-ի հանձնման դեպքում այն կդառնա Բոլիվիայում կիրառվող ռուսական արտադրության առաջին նման տեխնիկան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *