Ռուսական և սիրիական օդուժը 327 գրոհային է ոչնչացրել վերջին շաբաթում

Սիրիայում ՌԴ զորախումբը օգոստոսի 18-24-ը ընկած հատվածում հրետանու և հատուկ նշանակության ստորաբաժանումների աջակցությամբ ոչնչացրել են 327 գրոհայինի։ Ավիահարվածներով խոցվել են նաև գրոհայինների 12 զինապահեստ:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Նշվում է, որ գրոհայինների տվյալ խմբավորման գործողությունների արդյունքում էր օգոստոսի 18-ին զոհվել ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Վյաչեսլավ Գլադկիխը։

Նշենք նաև, որ օգոստոսի 25-ին Իդլիբում ռուս-թուրքական համատեղ պարեկության ընթացքում ռուսական զրահամեքենան հայտնվել էր գրոհայինների կրակի տակ, վիրավորվոլ էր ՌԴ ԶՈւ 2 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *