Այսօր՝ օգոստոսի 11-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։
Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականը։
Ավելի վաղ Ջեյհուն Բայրամովն առանձին հանդիպում էր ունեցել Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուի հետ, որից հետո երկու երկրների նախարարները համատեղ մամուլի ասուլիս էին անցկացրել։