Հայկական զինուժի կորուստները 2020–ի հունիս ամսին.Razm.info

2020 թվականի հունիսի 1-30-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 8 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տվյալներից։

Ոչ մարտական

Սպա Սարգիս Ղուլյանը մահացել է հունիսի 3-ին՝ ծառայության հետ կապված ավտովթարի պատճառով։ Դեպքի մասին հայտնել էր ՊԲ մամուլի ծառայությունը։

Պայմանագրային զինծառայող Մարիամ Դավթյանը մահացել է հունիսի 4-ին՝ հիվանդության պատճառով։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Ենթասպա Սևադա Խաչատրյանը մահացել է հունիսի 6-ին։ Խաչատրյանի մոտ ախտորոշվել է «Սրտամկանի ինֆարկտ»։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Պայմանագրային զինծառայող Արամ Անանյանը մահացել է հունիսի 12-ին։ Անանյանի դին հայտնաբերել է կինը՝ իրենց պատկանող հողամասի վագոն տնակում։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Ենթասպա Ներսես Մայիլյանը մահացել է հունիսի 18-ին ավտովթարի պատճառով։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Պայմանագրային զինծառայող Սամվել Աբգարյանը մահացել է հունիսի 27-ին։ Աբգարյանի դին հայտնաբերվել է տան խորդանոցում կախված վիճակում։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Պայմանագրային զինծառայող Հակոբ Բաբասյանը մահացել է հունիսի 28-ին։ Բաբասյանի մահվան պատճառը հողագործական աշխատանքների ժամանակ տրակտորի կողաշրջումն է։ Դեպքի մասին հայտնել էին ԶԼՄ-ները։

Սպա Վազգեն Մարգարյանը մահացել է հունիսի 29-ին «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։ Ախտորոշումը՝ «Կորոնավիրուսային հիվանդություն, թոքային զարկերակի տրոմբոէմբոլիա»։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

մարտականոչ մարտական
հունվար06
փետրվար07
մարտ12
ապրիլ02
մայիս14
հունիս08
ընդհանուր229

Ադրբեջանական բանակի հունիս ամսվա կորուստներն՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *