ԱԻՆ. Հայաստանից Բեյրութ փրկարարներ չեն մեկնել

Ռուսաստանի «Առաջին Ալիքի» օգոստոսի 6-ի երեկոյան լուրերի թողարկման մեջ Բեյրութից իրենց թղթակիցը նշել էր, որ փրկարարներ են եկել նաև Հայաստանից: «Ռազմինֆոյի» հետ զրույցում այդ տեղեկությունը հերքեց ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը:

Լիբանանի կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ ՀՀ կառավարությունը խորհրդակցություն է արել այսօր՝ օգոստոսի 7-ին: Ըստ դրա՝ պլանավորված է կատարել դեպի Բեյրութ 3 թռիչք: Առաջինը նախատեսված է վաղը՝ օգոստոսի 8-ին, որի հիմնական նպատակն է լինելու առաջին հերթին դեղորայքային աջակցություն ցուցաբերելը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է նաև, որ «հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, ևս մեկ թռիչք կիրականացվի կրկին հաջորդ շաբաթվա ընթացքում: Ներկայումս ընթանում է ապրանքների հավաքագրման գործընթացը: Կարծում ենք՝ առաջին թռիչքով ունենալու ենք մինչև 12 տոննա բեռ, որը պետք է տեղափոխվի Լիբանան»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *