Օգոստոսի 7-ին Հայաստանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամիավորումներից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն դեսանտագրոհային ուժերի, ռազմական ավիացիայի, հրետանային, հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ:
Զորավարժությանը հետևել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Զորավարժության սցենարի համաձայն՝ հակառակորդը գրավել է հայկական հենակետ և զբաղեցրել նպաստավոր պայմաններ առաջ շարժվելու համար: Հայկական ուժերն անցել են արագ հակագրոհի մի շարք ուղղություններից՝ ճնշելով հակառակորդին և սահմանված ժամկետից շուտ ազատագրել պայմանական գրավված դիրքը:
Վարժանքներին ներգրավվել են նաև ՀՀ ԶՈւ Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ՍՈւ-25 գրոհիչներ:
