Հուլիսյան մարտերում սպանված ադրբեջանցիներից մեկը տանկիստ էր

Հուլիսի 14-ին Ադրբեջանի ՊՆ֊ն հայտնեց Թովուզի ուղղությամբ սպանված 7 զինծառայողի անուն, որոնց թվում էր նաև պայմանագրային շարքային զինծառայող Մուստաֆազադե Էլչին Արիֆ օղլուն (Mustafazadə Elçin Arif oğlu)։ Ադրբեջանական լրատվամիջոցներից Ռազմինֆոյին հայտնի դարձավ, որ Մուստաֆազադեն ծառայել է որպես տանկիստ։

2017թ. Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը տված հարցազրույցում Էլչին Մուստաֆազադեն ներկայացվում է որպես տանկի նշանառու֊օպերատոր։ Բացի այդ, Մուստաֆազադեի մահվանից հետո ադրբեջանական պետական AzTV հեռուստաընկերության պատրաստած թողարկման մեջ նրա ընտանիքը ցույց է տալիս անձնական լուսանկարներ, որտեղ Մուստաֆազադեն երևում է տանկի վրա նստած կամ տանկի աշխատանքային համազգեստով։

Մուստաֆազդե Էլչինի անձնական լուսանկարները
Մուստաֆազդե Էլչինի անձնական լուսանկարները

Ուշագրավ է, որ հուլիսի 16-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ։ Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ֊ն հերքեց այս տեղեկությունը՝ հավելելով, թե «ադրբեջանական զրահատեխնիկան առաջնագծում չեն»։ Մի քանի օր անց Շուշան Ստեփանյանը հստակեցրեց՝ Տավուշի ուղղությամբ գործողությունների ընթացքում հակառակորդի առնվազն երեք տանկ է խոցվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *