Հուլիսի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Հաքքարիի շրջանում գտնվող ռազմաօդային բազայի հրթիռակոծության հետևանքով 2 զինծառայողի կորստի մասին։
Սպանվել են ավագ զինվոր Էմրե Բյույուքյըլդըրըմը և պայմանագրային զինծառայող Մուսթաֆա Ահմեթ Դեմիրը։