Հայաստանի ներկայացուցիչը հանդիպել է ՄԱԳԱՏԵ-ի տնօրենին․ ճեպազրույցը՝ ամփոփ

Միջազգային կառույցներում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը Վիեննայում հանդիպել է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի հետ։ Քննարկվել է Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին Ադրբեջանի սպառնալիքը։

Այս մասին տեղեկատվական հարթակի ճեպազրույցում հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Խոսնակը նաև հայտնել է, որ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանին աջակցության Թուրքիայի կոչերին։ Հայաստանը այս պահին ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չունի, իսկ ՀԱՊԿ քարտուղարի հայտարարությունը արտահայտում է այս պահին Հայաստանի մտահոգությունները։ Սահմանային լարվածության թուլացման գործընթացին ներգրավված է նաև ԵԱՀԿ-ն՝ մասնավորապես Ռուսաստանի համանախագահը։

Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ ԱԳՆ-ն հետամուտ է լինելու Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ հայտնեց, որ Տավուշի բնակիչները վերադարձել են իրենց բնականոն կյանքին, վերականգնողական աշխատանքներն ու գույքագրումը սկսվել է, մասնավորապես՝ վնասված ջրագծերը վերականգնվել են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *