Ադրբեջանի ՊՍԾ գնդապետը մահացել է ավտովթարից

Հուլիսի 20-ին Ադրբեջանի Ղուբայի շրջանում Պետական սահմանապահ ծառայության ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայի վթարից մահացել է ՊՍԾ սահմանապահ ջոկատներից մեկի շտաբի պետ գնդապետ Միրզեև Շահին Իբրահիմ օղլուն (Mirzəyev Şahin İbrahim oğlu):

Այս մասին հայտնում է ՊՍԾ պաշտոնական կայքը: Նշվում է, որ կան նաև տարբեր աստիճանի վիրավորներ:

ՊՍԾ զորամասերից մեկի շտաբի պետ գնդապետ Միրզեև Շահին Իբրահիմ օղլուն (Mirzəyev Şahin İbrahim oğlu)

Ըստ աղբյուրի` նրանք ծառայողական պարտականություններ կատարելիս ուղևորվել են ՊՍԾ «Խուդաթ» սահմանապահ ջոկատի Ղուբայի շրջանի Խընալըգ գյուղի շրջակայքում տեղակայված սահմանային ուղեկալներից մեկը:

Նշենք, որ 2020թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 41 կորուստ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *