ԵԱՀԿ առաքելության հերթական պլանային դիտարկումը՝ շփման գծում

Հուլիսի 4-ին Արցախի իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում:

Համաձայն Արցախի կառավարության պաշտոնական կայքի՝ Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խումբը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

ԵԱՀԿ դիտարկում

Դիտարկումն անցել է՝ ըստ նախատեսված ժամանակացույցի։ Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և ՊՆ ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *