Այսօր՝ հուլիսի 4-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 4-ին ընդունել է ԱՄՆ սենատոր, զինված ուժերի գծով կոմիտեի անդամ Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությանը։
Համաձայն Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդած տվյալների՝ հանդիպման ժամանակ շեշտվեց ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ համագործակցության կարևորությունը տարբեր, այդ թվում՝ ռազմական բնագավառներում, փոխադարձ այցերի նշանակությունը համագործակցության ընդլայնման շրջանակներում։
Ըստ նույն աղբյուրի՝ համատեղ ծրագրեր նախաձեռնելու վերաբերյալ հանդիպմանը կարծիքներ հնչեցին ու քննարկվեցին։