Թուրքիան մեղադրել է Հունաստանին օդային սահմանը խախտելու համար

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով մեղադրել է Հունաստանին երկրի օդային սահմանը խախտելու համար։

Ըստ հայտարարության՝ հուլիսի 1-ին Հունաստանին պատկանող ռազմական ինքնաթիռն առավոտյան 08։30-ի սահմաններում թռիչք է կատարել Էգեյան ծովում գտնվող Թուրքիային պատկանող Սաքըզ կղզու վրայով։

Էգեյան ծով

Էգեյան ծով

Հունաստանին պատկանող ինքնաթիռը շուրջ 6 րոպե է անցկացրել Թուրքիայի օդային տարածքում, ապա հեռացել։ Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն այս մասին հաղորդում է ներկայացրել երկրի արտաքին գործերի նախարարությանը։

Հայտարարության մեջ նաև նշել է, որ թուրքական կողմը չի կարողացել հստակ պարզել , թե ռազմական ինքնաթիռն ինչ տեսակի է եղել։

Նշենք, որ Հունաստանը և Թուրքիան, որոնք տարածքային վեճեր ունեն Էգեյան ծովում, հաճախ են միմյանց մեղադրում օդային և ջրային սահմանները խախտելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *