ԱՄՆ-ն Իրաքին է վաճառել հազարից ավել զրահափոխադրիչ

Միացյալ Նահանգների զինված ուժերը Իրաքին է փոխանցել 1026 միավոր M113A2 զրահափոխադրիչ, տեղեկացնում է Defense Aeorspace-ը։

Ըստ ամերիկյան կողմի՝ այս գործարքը ձեռնտու է եղել երկու կողմերին էլ, քանի որ ԱՄՆ-ն ազատվել է հնացած տեխնիկայից և այն պահելու ծախսերից, իսկ իրաքյան բանակն էլ իր կարիքները  բավարարող սպառազինություն է ձեռք բերել։

 M113A2

M113A2

Վաշինգթոնն ու Բաղդադը զրահատեխնիկայի վերաբերյալ պայմանագիրը կնքել էին դեռ 2010 թվականին։ Իրաքյան կողմն ամերիկյան` հազարից ավել զրահափոխադրիչների համար վճարելու է 51 մլն դոլար։

Այսպիսով, Ամերիկյան բանակը խնայել է 31 մլն դոլար՝ զրահափոխադրիչների հետագա պահպանման և շարքից դուրս բերման համար։

Նշենք, որ M113A2 զրահափոխադրիչն արտադրել է BAE Systems ընկերությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *