Նորվեգիան ընտրել է Հարավային Կորեան՝ իր ամենամեծ ռազմանավը կառուցելու համար

Նորվեգիան պայմանագիր է ստորագրել Հարավային Կորեայի Daewoo ծովային-ինժեներական ու նավաշինական ընկերության հետ (DMSE)՝ իր նավատորմը նոր, թիկունքային ապահովման նավերով համալրելու վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է Defense News պարբերականը, Հարավկորեական ընկերությունը կապահովի նավերի կառուցումը, իսկ բրիտանացիները՝ արտաքին տեսքը։

Բրիտանական ու կորեական թիմն անցյալ տարի գործարք էր կնքել՝ վերազինելու Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը 4 օժանդակ տանկերներով՝ օգտագործելով AEGIR նավի տիպի մեկ այլ տարբերակ։

Նորվեգիայի հետ 140 մլն ֆունտ արժողությամբ վերջին գործարքը ենթադրում է, որ նորվեգական նավատորմում ամենախոշոր ռազմանավը կհասցվի պատվիրատուին թերևս 2016-ի հոկտեմբերին։

Հավելենք, որ DMSE-ն հաղթող էր ճանաչվել դեռևս ապրիլին՝ հետևում թողնելով Հարավային Կորեայի ու եվրոպական երկրների մի շարք արտադրողներին։

Այս պայմանագիրը վերջին քայլն է Նորվեգիայի՝ սեփական ռազմածովային ուժերն արդիականացնելու ծրագրում։ Ըստ ծրագրի՝ նավատորմը ձեռք է բերել «Ֆրիտյոֆ Նանսեն» տիպի ֆրեգատներ և արագընթաց պարեկային կատերներ։ Նորվեգիայում սուզանավեր գնելու հարցը մտադիր են քննարկել մյուս տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *