Ռուսական բանակը 750-ից ավել միավոր տեխնիկա է ստացել 2020 թվականին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ երկրի բանակը 2020 թվականի ընթացքում ստացել է ընդհանուր 750 միավորից ավել զինտեխնիկա՝ 58 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 40-ից ավել զրահամեքենա, 500-ից ավելի ավտոտեխնիկա, 75 միավոր ԱԹՍ։

Սերգեյ Շոյգուի խոսքերը փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Խոսելով պետպատվերի մասին, նախարարը հայտնել է, որ 1013 ռազմարդյունաբերող ընկերություններից 990-ը աշխատում են ամբողջ թափով։ Ու չնայած համաճարակին, 2020 թվականին նախատեսված ռազմատեխնիկական համալրումները իրականանալու են։

ՇոյգուՆ նաև նշել է՝ ռուսական բանակը կորոնավիրուսային համաճարակի պիկը հաղթահարել է ապրիլի կեսին, իսկ հունիսի սկզբից զինված ուժերը կանցնեն պլանային գործունեության։ Մարտի սկզբից մինչ օրս ռուսական զինված ուժերում ի հայտ է եկել շուրջ 5500 կորոնավիրուսով վարակման դեպք, որից բուժվել են 3500 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *