Ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը կրկին ծով է վերադարձել

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը, նավի վրա մարտին կորոնավիրուսի բռնկումից ի վեր, առաջին անգամ վերադարձել է ծառայության, սակայն ոչ ամբողջական անձնակազմով։ Այս պահին նավի վրա է դրա բնականոն աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ թվով զինվորական։

Այս մասին հայտնում է ամերիկյան Marine Link հարթակը։ Ծառայության դուրս եկածների թվում են նաև կորոնավիրուսից ապաքինված զինծառայողներ։

Այժմ Պարսից ծոցում նավարկող ամերիկյան «Թեոդոր Ռուզվելթ» ավիակիրը

Նավում վարակակիրների առկայության մասին հայտնի էր դարձել մարտի վերջին, երբ նավի կապիտան Բրեդ Քրոյզերը ղեկավարությունից շարունակաբար պահանջել էր տարհանել նավի անձնակազմը, քանի իրավիճակը ավելի չէր բարդացել։ Ղեկավարությանը գրած նրա նամակներից մեկը հայտնվել էր լրատվամիջոցների ձեռքում։

Հրամանատարը նամակում առաջարկում էր շուրջ 4 հազարին էվակուացնել նավից և ենթարկել 14 օրյա կարանտինի, իսկ անձնակազմի մյուս մասին թողնել նավի վրա՝ այն ախտահանելու և միջուկային ռեակտորն «աշխատեցնելու» համար։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, չնայած նավի հրամանատարի խնդրանքներին, հրաժարվել էր նավաստիներին էվակուցանել այն ժամանակ, իսկ կապիտանը հեռացվել էր պաշտոնից։ Նավն արդեն նոր կապիտան ունի։

Ավելի ուշ, այնուամենայնիվ, անձնակազմի 88%-ը տարհանվել էր: Ամերիկյան Ռազմածովային ուժերի հրամանատարությանը դեռևս հայտնի չէ, թե որն էր նավում վարակի բռնկման պատճառը։ Սկզբում ենթադրվում էր, թե վիրուսը նավ էր թափանցել Վիետնամի նավահանգիստներից մեկից։ Իսկ այժմ ենթադրվում է, որ զինծառայողները վարակվել են մատակարարում իրականացնող թռիչքային անձնակազմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *