COVID-2019. ԱՄՆ ԶՈւ ավիակրի հրամանատարը խնդրում է անձնակազմին տարհանել, ՊՆ-ն՝ հրաժարվում

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, չնայած նավի հրամանատարի խնդրանքներին, այս փուլում չի պատրաստավում էվակուացնել «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի անձնակազմին, որոնց մեջ նոր կորոնավիրուսով վարակվածներ կան։ Փոխարենը նրանց անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և պարագաներ կտրամադրվեն՝ բուժումը նավի վրա կազմակերպելու համար, անհրաժեշտության դեպքում նավ կբարձրանա հավելյալ բժշկական անձնակազմ։

Այս մասին CBS News-ի հետ հարցազրույցում հայտնել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը։

Նավի անձնակազմը անցնում է 4000 հոգուց։ Հրամանատարը նամակում առաջարկում է շուրջ 4 հազարին էվակուացնել նավից և ենթարկել 14 օրյա կարանտինի, իսկ անձնակազմի մյուս մասին թողնել նավի վրա՝ այն ախտահանելու և միջուկային ռեակտորն «աշխատացնելու» համար։

Ինչպես գրում է CBS News-ը, անձնակազմի անդամների թեստավորումը շարունակվում է, այս պահին վիրուսը հաստատվել է ավելի քան 70 հոգու մոտ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *