Ամերիկյան Raytheon/Lockheed Martin ընկերությունների համատեղ արտադրության է Javelin հակատանկային հրթիռային համալիրների նոր մոդելը (FGM-148F), որը թեթև և ծանր զրահաթիրախների համար ավելի «մահաբեր է»։
Այս մասին, Defense News-ի փոխանցմամբ, հայտնում է արտադրող ընկերությունը։
Այս մոդելը ունի կատարելագործված բազմաթիրախ մարտագլխիկ, որը կարողանում է խոցել ծանր զրահապատ մակերեսներ, ինչպես նաև բեկորային կորպուս` թեթև զրահամեքենաների խոցման համար։ Նվազեցվել է նաև հրթիռի քաշը։
Ընկերությունը նշում է, որ մարտագլիկի բազմաֆունկցիոնալությունը մարտի ժամանակ անձնակազմին հնարավորություն կտա ժամանակ շահել և մեկ հրթիռով տարբեր խնդիրներ լուծել։
Նշենք, որ Javelin հրթիռային համալիրները աշխարհի լավագույն հակատանկային միջոցներից են համարվում։ Շահագործման են հանձնվել 1996 թվականից: Հրթիռի տրամաչափը 127 մմ է, ուղղորդվում են ինքնանշանառման ջերմային գլխիկով, կրակի առավելագույն հեռահարությունը մինչև 4.7 կմ է:
Այս համալիրները առկա են նաև Վրաստանի զինանոցում։