Այսօր սիրիական կողմը հայտնել է, որ ապրիլի 20-ին Պալմիրայի ուղղությամբ իսրայելական կողմը արձակել է հրթիռներ: Վնասների և կորուստների մասին տեղեկություն հայտնի չէ:
Այս մասին հայտնել է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ խոցել են որոշ հրթիռներ: Իսրայելական կողմը դեռևս այս առիթով հայտարարություն չի տարածել:
Նշենք, որ դեպքը բացառիկ չէ, նման միջադեպեր լինում են պարբերաբար: