Ռուսաստանում ՌՈւՀ-երի 50 կուրսանտ վարակվել է COVID-2019-ով

Մոսկվայում գտնվող ռազմական ուսումնարաններից մեկի 31 սանի մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուս։ Վիրուս է ախտորոշվել նաև ՌԴ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններից մեկի 14 կուրսանտի և մեկ քաղաքացիական ծառայողի մոտ։ Վերջին տվյալներով (ապրիլի 14) կորոնավիրուս է հայտնաբերվել Ռուսաստանի բանակի 3 զինծառայողների մոտ։

Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» պարբերականը։

Պարբերականի հետ զրույցում Ռուսաստանի «Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոն»-ի (ЦАСТ) փորձագետ Միխայել Բարբանովը ասել է, որ աշխարհի բանակները փորձում են գաղտնի պահել կորոնավիրուսով վարակվածների վիճակագրությունը, քանի որ այն վկայում է անվտանգության մակարդակի անկման մասին։

Նշենք, որ Ռուսաստանում հետաձգվել է մայիսի 9-ի զորահանդեսը։ Որոշում է կայացվել Ռուսաստանում ապրիլի 1-ից մեկնարկած գարնանային զորակոչի հետ կապված միջոցառումները կատարել մայիսի վերջից։ Այս ընթացքում զինկոմիսարիատների անձնակազմը աշխատելու է տանից։ Զինծառայողները զորակոչվելուց առաջ անցնելու են վիրուսի ախտորոշման թեստեր, իսկ զորամասում անցնելու են 14-օրյա կարանտին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *