Ադրբեջանում մոտ 20 օր ուշացումով սկսվել է զորացրումը

Ապրիլի 20-ից Ադրբեջանում սկսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետները լրացած անձանց զորացրման գործընթացը։ Գործընթացը նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով հետաձգվել էր մոտ 20 օրով։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։

Ավելի վաղ՝ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր ապրիլի 1-30-ը սպասվելիք գարնանային զորակոչը կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար մինչև մայիսի 31-ը հետաձգելու մասին օրինագիծ։ Ադրբեջանում պարտադիր զինծառայության համար զորակոչ լինում է տարին 4 անգամ՝ երեք ամիսը մեկ։ Գարնանային զորակոչը սկսում է ապրիլին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *