Ռուսաստանում մի քանի օրում կառուցվել է նոր ինֆենկցիոն զինհոսպիտալ

Ռուսաստանում 90 տոկոսով պատրաստ է նոր կառուցվող զինվորական բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոններից մեկը, որի շենքում արդեն տեղադրվում են համապատասխան սարքավորումներ (ռենտգենի սարք, ուլտրաձայնային հետազոտման և թոքերի արհեստական շնչառության սարքեր)։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ԶՈւ Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։

Շինարարությունը կատարվում է 24 ժամ ֆորմատով, աշխատում է 700 մարդ։

Ապրիլի սկզբին կառավարությունը ռեզերվային ֆոնդից 8,8 մլրդ ռուբլի էր հատկացրել 16 նոր ինֆեկցիոն հիվանդանոցներ կառուցելու համար։ Նախատեսվում է, որ առաջին 8 հիվանդանոցները պատրաստ են լինելու մինչև ապրիլի 30-ը, մյուս 8-ը մինչև մայիսի 15-ը։ 16 կենտրոնները միասին կարողանալու են տեղավորել շուրջ 1600 պացիենտի։

Մյուս հոսպիտալների կառուցումը նույնպես ընթանում է ըստ ժամկետների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *