Գլոնաս արբանյակներից մեկը դադարեցրել է աշխատանքը

Գլոնաս նավիգացիոն համակարգի արբանյակներից մեկը դադարել է ազդանշան փոխանցել։ Այս մասին հայտնում է «Ռոսկոսմոսի» վերլուծական-տեղեկատվական կենտրոնը։

navigation

Կապի դադարեցման պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ «Գլոնաս-Մ» N 728 ժամանակավորապես շարքից դուրս է եկել` չնայած  այս փաստը համակարգի աշխատանքի վրա  ազդեցություն չի ունեցել։

Այս արբանյակը գործածության մեջ է մտել 2008 թվականի դեկտեմբերի 25-ից։ Իմիջայլոց, սա արբանյակային համակարգում ամենահին նավիգացիոն սարքը չէր։ Նմանատիպ երկուսը տիեզերքում են սրանից 2 տարի ավելի։

Ներկայումս համակարգում գտնվում է 23 ակտիվ նավիգացիոն համակարգ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *