Ինքնասպանության փորձ՝ Ադրբեջանի Կենտրոնական զինհոսպիտալում

Այսօր՝ հուլիսի 1-ին, Ադրբեջանի ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքում անհայտ անձը փորձել է ինքնասպան լինել:
Հոսպիտալի աշխատողներից մեկը հայտնել է ադրբեջանական լրատվամիջոցներին, որ դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության, Պաշտպանության նախարարության և իրավապահ կառույցների ներկայացուցիչներ:

Ինքնասպանության փորձ կատարած անձի դրդապատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա քաղաքացիական անձ է, ով Կենտրոնական զինհոսպիտալ էր եկել իր զինծառայող ընկերոջը տեսակցելու նպատակով:
Պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն արվել:

Ադրբեջանի Կենտրոնական կլինիկական հոսպիտալ

Ադրբեջանի Կենտրոնական կլինիկական հոսպիտալ

Ադրբեջանական կայքերը հետևում են իրադարձությունների զարգացմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *