Հուլիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրասիայի գծով տեղակալ Էվելին Ֆարկոսին։
Համաձայն ԱՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդած տվյալների՝ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում՝ մասնավորապես ռազմական-անվտանգության բնագավառում համագործակցության խորացման հեռանկարները։
Ըստ նույն աղբյուրի՝ քննարկման թեմա է եղել նաև Ադրբեջանի զինվորների ծառայությունը՝ միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակներում, կարծիքներ են փոխանակվել այս ոլորտում համագործակցության ամրապնդման շուրջ։